Ի դեպ, մայիսի 8-ին, մինչ խորհրդարանում իրար բզիկ-բզիկ անելը, մի ուշագրավ բան էլ տեղի ունեցավ

Ի դեպ, մայիսի 8-ին, մինչ խորհրդարանում իրար բզիկ-բզիկ անելը, մի ուշագրավ բան էլ տեղի ունեցավ։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Արսեն Ջուլֆալակյանի ծնունդը շնորհավորելուց առաջ կամ հետո մոռացավ կեսբերան ասել, որ նաև Շուշիի ազատագրման օրն է ու շնորհավորել այդ կապակցությամբ։ Երբ նրան մի քանի անգամ տարբեր տեղերից հիշեցրին, նոր միայն ասաց, որ մայիսի 8-ին փառահեղ հաղթանակ․․․ և այլն և այլն։

Ինչո՞ւ սա հիշեցի։
2019 թվականի մայիսի 8-ին ԱԺ-ում դարձյալ նիստ էր, ու Արարատ Միրզոյանը էլի մոռացել էր շնոհրավորել։ Տեղից Սասուն Միքայելյանը հուշեց ու ասաց, որ այդտեղ միտում է տեսնում։ Քանի որ դրանից առաջ էլ՝ մարտի 5-ին, մոռացել էր շնորհավորել Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը։

Հատկանշանակ է, որ, օրինակ, իմքայլականները չեն մոռանում շնորհավորել խորոված փարթիի օրը, որը ստացել է քաղաքացու օր անունը, բայց ազգային հաղթանակների մասին մոռանում են սովորաբար։

Սա քաղաքականություն է, մարդիկ ասել են, որ իրենց համար ռադիոյի շենքի գրավումը ավելի կարևոր էր, քան արցախյան ազատամարտը, և ամենակարևոր տոնը, Անկախության տոնին հավասար, քաղաքացու օրն է։ Մյուս տոները հեչ, մյուս հաղթանակները հեչ։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *